Մարկոս Ավրելիոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարկոս Ավրելիոս
Marcus Aurelius Louvre MR561 n02.jpg
Ծնվել է՝ապրիլի 26, 121[1]
ԾննդավայրՀռոմ, Հռոմեական Իտալիա, Հռոմեական կայսրություն
Մահացել է՝մարտի 17, 180[2][1] (58 տարեկան) բնական մահով
Վախճանի վայրՎինդոբոնա, Վերին Պանոնիա, Հռոմեական կայսրություն
Սուրբ Հրեշտակի ամրոց
ԵրկիրՀին Հռոմ
Ազգությունհին հռոմեացիներ
ՏոհմNerva–Antonine dynasty?
քաղաքական գործիչ, փիլիսոփա և գրող
ՀայրՄարկո Աննիոս Վերոս
ՄայրԴոմինիտա Լուսիլա
ԵրեխաներԿոմմոդոս, Marcus Annius Verus Caesar?, Annia Aurelia Galeria Faustina?, Fadilla?, Lucilla?, Annia Cornificia Faustina Minor?, Vibia Aurelia Sabina?, Titus Aurelius Fulvus Antoninus? և Domitia Faustina?
Հավատքհին հռոմեական կրոն

Մարկոս Ավրելիոս Անտոնինոս (լատ.՝ Marcus Aurelius Antoninus, ապրիլի 26, 121[1], Հռոմ, Հռոմեական Իտալիա, Հռոմեական կայսրություն - մարտի 17, 180[2][1], Վինդոբոնա, Վերին Պանոնիա, Հռոմեական կայսրություն), Հռոմի կայսր Անտոնինոսների հարստության ներկայացուցիչ, ուշ ստոիկյան դպրոցին պատկանող փիլիսոփա, Էպիկտետոսի հետևորդ, «Խորհրդածություններ» երկի հեղինակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջորդել է Անտոնինոս Պիոսին։ 162-166 թթ. հռոմեա-պարթևական պատերազմում հաղթել է պարթևներին, որոնց հետ 166 թ. կնքած պայմանագրով Հռոմեական կայսրությանն է անցել Միջագետքի արևմտյան մասը, Հայաստանը ճանաչվել է անկախ, որտեղ, սակայն, թագավորելու էին Հռոմի դրածոները։ 166-180 թթ. պատերազմում պարտության է մատնել գերմանական ցեղերին և սարմատներին։ 172 թ. ճնշել է Եգիպտոսում բռնկված «բուկոլոսների» (հովիվների) ապստամբությունը։

Լինելով ստոիկյան դպրոցի հետևորդ՝ Մարկոս Ավրելիոսը իր «Խորհրդածություններ» (հունարեն վերնագիրը` «Ինքն իրեն/Ինքն իր համար» (հուն․՝ Τὰ εἰς ἑαυτόν), հայերեն թարգմանվել է նաև «Գիրք ոսկեղենիկ» անվամբ) փիլիսոփայական աշխատության մեջ (բաղկացած է 12 «գրքերից» կամ գլուխներից) արտահայտել է ինքնակատարելագործման ձգտում, հոռետեսորեն է վերաբերվել քաղաքական կարգի կատարելագործման հնարավորությանը։

Մարկոս Ավրելիոսի «Խորհրդածություններ» աշխատությունը թարգմանվել է արևելահայերեն հին հունարենից Արամ Թոփչյանի և Գոհար Մուրադյանի կողմից և հրատարակվել 2018 թ. [3]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Любкер Ф. Antoninus (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 107.
  2. 2,0 2,1 2,2 Марк-Аврелий, Антонин (ռուս.) // Военная энциклопедияСПб.: Иван Дмитриевич Сытин, 1914. — Т. 15. — С. 201.
  3. [1]